Ուրախ ենք տեղեկացնել, որ, ընդառաջելով մեր բաժանորդների շրջանում ինտերնետի օգտագործման պահանջներին և հաշվի առնելով ինտերնետի սպառման աճող ծավալները, ՎիվաՍել-ՄՏՍ-ը սահմանել է «Ալո մենք», «Մագնիս», «Բարբառ», «Համար 5» սակագնային պլանների և «Գիշերային ինտերնետ» ծառայության շրջանակներում տրամադրվող ինտերնետի նոր իջեցված սակագներ:
Այսպես, «Ալո մենք», «Մագնիս» և «Բարբառ» սակագնային պլանների շրջանակներում ինտերնետի սակագինն այժմ կազմում է 65 դրամ/ՄԲ, «Համար 5» սակագնային պլանի շրջանակներում` 55 դրամ/ՄԲ, իսկ «Գիշերային ինտերնետ» ծառայությունից օգտվելիս բոլոր կանխավճարային բաժանորդների համար 1 ՄԲ-ի արժեքը կազմում է ընդամենը 25 դրամ/ՄԲ:
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…
|