ՀայերենEnglishРусский
Փնտրել
 
Կայքի քարտեզ
 
ՓաթեթներԾառայություններԲջջային հեռախոսներՌոումինգՈրտեղ գնելԿազմակերպությունՀՏՀՀետադարձ կապ
 

Կորպորատիվ նորություններ
Չարենցավանի «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզի սաների համար ստեղծվել են զարգացման լավագույն պայմաններ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հավատարիմ մնալ երեխաներին աջակցելու իր սկզբունքին:
120 երեխա սպասարկելու հաշվարկով կառուցված  «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզը խորհրդային տարիներին գործել է ամբողջ ներուժով:  Շահագործման 40 տարիների ընթացքում, սակայն, այն  երբևէ չի հիմնանորոգվել. լուծվել են միայն ընթացիկ խնդիրները, որոնք բավարար չէին կարող լինել շենքի մաշվածությունը նվազագույնի հասցնելու համար: Շենքային վատ պայմանների պատճառով ծնողներից շատերը ստիպված են եղել նախապատվություն տալ ավելի հեռվում գործող բարվոք մեկ այլ մանկապարտեզի: Այսօր այդ խնդիրն այլևս չկա: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շուրջ 50 մլն դրամ օժանդակության շնորհիվ հիմնանորոգված շենքն ունի նաև  ջեռուցման լոկալ համակարգ: Գույքի ապահովման պատասխանատվությոնը ստանձնել է Չարենցավանի քաղաքապետարանը:

«Այսօրինակ ծրագրերի մտահղացման առիթը կարող է տարբեր լինել, սակայն  նպատակը կոնկրետ է` երեխաների բարօրությունը: Երբ մենք հենց սկզբից ազդարարեցինք, որ բիզնեսին զուգահեռ հոգալու ենք հասարակության մասին, և դա օրինակ է լինելու մյուսների համար, ոմանք թերահավատորեն ընդունեցին: Այսօր, սակայն, կարող են համամիտ լինել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր սխալվել  կանխատեսումների հարցում: Օրինակը վարակիչ էր, և նման նախաձեռնությունների թիվը մեծանում է գլորվող ձնագնդի նման: Մենք միայն ուրախ ենք և ողջունում ենք դա` հույս ունենալով ընդօրինակված տեսնել նաև հասարակության  խոցելի բոլոր խմբերի նկատմամբ  հոգ տանելու պատրաստակամությունը»,- ներկաների ուշադրությունը հրավիրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Չարենցավանում  բնակվում է մոտավորապես  30 հազար մարդ:  9 մանկապարտեզից ներկայում գործում է 5-ը: «Հեքիաթ»-ը կարող է սպասարկել 5 հազար բնակիչ ունեցող մեկ թաղամաս: Ակնկալվում է, սակայն, որ ծրագրի արդյունքում ամենալավ պայմաններն ունեցող մանկապարտեզը կարող է ծառայել նաև հարակից թաղամասի բնակիչներին:

Երեխաներին աջակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամության շնորհիվ, այս քաղաքում երկու տարի առաջ բարեկարգված բակային 3 խաղահրապարակներն այսօր պայմաններ են ապահովում աճող սերնդի առողջ ապագայի համար:

Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին, քան օպերատոր:
26/01/2010

Վերադառնալ
 
Նորություններ
ՄՏՍ կոնեկտ 128
Անսահմանափակ ինտերնետ մատչելի գնով ...
Փաթեթ «Աշխատանքային օր»
Ապահովեք Ձեր գրասենյակը կայուն բարձր արագությամբ ինտերնետով ...
«Լավ գին» «Բարբառ» և «18+» սակագնային պլանների բաժանորդների համար
Զանգահարեք ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերի բաժանորդներին անհամեմատ մատչելի սակագներով ...
Առաջին անգամ Հայաստանում. BlackBerry® լուծումներ
BlackBerry® Bold 9700, Bold 9000 և Storm2 9520 սմարթֆոններ ծառայությունների ողջ փաթեթով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում ...
 
  ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանին
  Ծածկույթի քարտեզ
  Ինտերնետ
օգնական
Բաժանորդագրվեք նորություններին
© 2005-2010 Ղ-Տելեկոմ ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են  Իրավական տեղեկատվություն