|
Արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում շատ կարևոր է մշտապես կապի մեջ լինել: Ձգտելով քայլել ժամանակին համընթաց` ՎիվաՍել-ՄՏՍ-ը փորձում է հնարավորություն ընձեռել իր բաժանորդներին օգտվելու ոլորտի բոլոր զարգացումներից:
Ներկայումս ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ավելի քան 400 ռոումինգ գործընկեր, ինչի շնորհիվ հնարավորություն է տալիս Ձեզ հասանելի լինելու աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Պարզապես ակտիվացրեք Ձեր ռոումինգը նախքան Հայաստանից մեկնելը:
Հայաստանից դուրս Ձեր հեռախոսն ավտոմատ կերպով կընտրի տվյալ տարածքում հասանելի բջջային ցանցերից մեկը: Որոշակի նախապատվությունների դեպքում Դուք ինքներդ կարող եք ընտրել ցանցը Ձեր հեռախոսի մենյուից (settings - network selection -manual):
Գտնվելով ռոումինգում` Դուք կարող եք օգտվել այն ծառայություններից, որոնցից օգտվում եք Հայաստանում, եթե տվյալ ծառայություններից հնարավոր է օգտվել ռոումինգում և եթե դրանք տրամադրվում են նաև արտասահմանյան օպերատորի ցանցում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի GPRS ռոումինգ պայմանագրեր մի շարք արտասահմանյան օպերատորների հետ: Գտնվելով ռոումինգում այդ օպերատորների ցանցերում` Դուք կարող եք օգտվել ինտերնետից, ինչպես նաև ուղարկել և ստանալ MMS հաղորդագրություններ:
Ցանկացած հարցերով կարող եք զանգահարել 111, եթե գտնվում եք Հայաստանում (անվճար) կամ +374 93 297111, եթե գտնվում եք արտասահմանում (վճարովի):
|