Ցանկանու՞մ եք վերահսկել Ձեր կազմակերպության բջջային կապի ծախսերը: Միացեք «Բիզնես Վերահսկում» սակագնային պլանին և Ձեր աշխատակիցների հաղորդակցման համար ամեն ամիս կվճարեք միևնույն ֆիքսված գումարը: «Բիզնես Վերահսկումը» կանխավճարային և հետվճարային ծառայությունների համադրություն է, որը հնարավորություն է տալիս լիովին վերահսկելու ընկերության բջջային ծախսերն առանց սահմանափակելու առանձին աշխատակիցների հաղորդակցման հնարավորությունները:
Դուք ինքներդ եք որոշում որքան վճարել յուրաքանչյուր աշխատակցի համար: Գումարի վճարումը կատարվում է հետվճարային սկզբունքով փաթեթի բոլոր հեռախոսահամարների համար` ամսվա վերջում ստացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա: Իսկ աշխատակիցները, հաշվին բավարար գումար չունենալու դեպքում, կարող են ցանկացած ժամանակ վերալիցքավորել հաշիվը վերալիցքավորման ցանկացած եղանակով և շարունակել օգտվել իրենց նախընտրած ծառայություններից:
Ձեզ պարզապես մնում է յուրաքանչյուր աշխատակցի համար.
- Սահմանել հատկացվող ամսական խոսելաժամանակի չափը
- Ընտրել ամսավճարի և ներխմբային զանգերի սակագնի համադրության 2 տարբերակներից մեկը
Դուք կարող եք միևնույն փաթեթի շրջանակներում տարբեր աշխատակիցների համար սահմանել տարբեր պայմաններ` ընտրելով նշված տարբերակների և խոսելաժամանակի ցանկացած համադրություն: Ըստ Ձեր հայեցողության աշխատակիցների մի մասը կարող են օգտվել 1-ին տարբերակից, իսկ մյուսները` 2-րդից:
1-ին տարբերակն ընտրելիս աշխատակցի ամսական խոսելաժամանակը պետք է լինի 3000 դրամից ոչ պակաս:
«Բիզնես Վերահսկում» սակագնային պլանի բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի գումարը` հավաքելով *122# և սեղմելով զանգահարելու կոճակը:
| Ամսավճար |
0 դրամ |
2000 դրամ |
|
դրամ/րոպե |
դրամ/րոպե |
| Զանգեր խմբի անդամների միջև |
5 |
0 |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց |
25 |
25 |
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանց |
45 |
45 |
| Դեպի ՀՀ քաղաքային ցանց |
35 |
35 |
| Դեպի 374 97 բջջային ցանց |
45 |
45 |
| Դեպի 374 47 քաղաքային ցանց |
45 |
45 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ծանոթություն.
• Աշխատակցին հատկացվող խոսելաժամանակը պետք է լինի 1000 դրամի բազմապատիկ: • Հատկացված խոսելաժամանակը տվյալ ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում, մնացորդը փոխանցվում է հաջորդ ամիս և ենթակա չէ դրամական տեսքով վերադարձման: • Երաշխիքային կանխավճարն օգտագործվում է հեռախոսահամարի կասեցման ժամանակ վերջնահաշվարկ կատարելիս: • «Բիզնես Վերահսկում» սակագնային պլանի բաժանորդներից անհատական վճարումները չեն ընդունվում: • Հաշիվ-ապրանքագրի հիման վրա վճարում հնարավոր է կատարել միայն բանկային փոխանցման միջոցով, կամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: • Կազմակերպության կողմից վճարումը ժամանակին չկատարելու դեպքում հեռախոսահամարների հաշվի գումարները (ներառյալ վերալիցքավորման գումարները) սառեցվում են, ներխմբային զանգերի հատուկ սակագինը դադարում է գործել, սակայն Ձեր աշխատակիցները կարող են վերալիցքավորել հաշիվն ու շարունակել օգտվել բջջային ծառայություններից: • «Բիզնես Վերահսկում» սակագնային պլանի հեռախոսահամարների վավերականության ժամկետը կախված չէ վերալիցքավորման ժամանակից: |